ԼՐԱՀՈՍ
29 Mar 2024
«Դուք էիք որոշել, որ արցախցիները ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»․ Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքը՝ Փաշինյանին
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Известия-ին պատմել է, թե ինչ է ասել Պուտինը Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։
Երբ մարդիկ սկսեցին լքել Արցախը, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ թողեցիք արցախցիներին բախտի քմահաճույքին»։
ՌԴ նախագահը պատասխանեց. «Կներեք, ի սեր Աստծո, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս Ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»:
Աղբյուրը՝ ABC MEDIA