ԼՐԱՀՈՍ
28 Mar 2024
«Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր` հողի վրա և ի՞նչ պետք է անենք:
Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»։