ԼՐԱՀՈՍ
27 Mar 2024
«Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս-Այրումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մի քանի այլ գյուղ ճանաչվել են ՀՀ տարածքներ»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք են ճանաչվել ոչ միայն Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը, այլ նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող Ղուշչի-Այրում, Մազամ և Ֆարահլի գյուղերը՝
«Աքսիբարա, Բողնիս-Այրում, Քուշչի-Այրում, Ֆարախլի և Մազամլի գյուղերը օգոտսոսի 10-ին կայացած հայ-ռուսական համաձայնությամբ ճանաչվել են որպես Հայաստանի տերիտորիայի վրա գտնվող գյուղեր» («Հառաջ», N206, սեպտ. 23, 1920թ.)»։