«Իշխանությունները օր օրի կորցնում են հանրային վստահությունը»․ Դանիելյան
«Երեկ լրացավ մեկ շաբաթը, ինչ վարչակարգի պարագլուխը այցելել էր Տավուշի Ոսկեպար եւ Կիրանց գյուղեր՝ հակապետական քարոզչություն իրականացնելու, իբր մինչեւ շաբաթվա վերջ կանխատեսվող պատերազմով վախեցնելու նպատակով։
Ի պատասխան՝ արժանացավ բնակիչների բացասական վերաբերմունքին։ Ոսկեպարցիները դուրս եկան իրենց տներից՝ մինչև վերջ կռվելու պատրաստակամությամբ։
Համարելով սա ոչ միայն Ոսկեպարի կամ Բաղանիսի բնակչի, այլ համազգային խնդիր, այս օրերին ամեն օրս անցկացնում եմ Նոյեմբերյանի եւ Իջևանի գյուղերում։
Տավուշում նկատեցի Փաշինյանի ուղարկած քարոզիչներին՝ Շիրինյաններին, Սաֆարյաններին, որոնց նպատակը տարբեր խոստումներով գյուղացիների դիմադրողականությունը կոտրելն է։ Լիահույս եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը այսպիսիններին ականջալուր չի լինի։
Իշխանությունները օր օրի կորցնում են հանրային վստահությունը։ Մեր քաղաքացիները, մեծամասամբ, գիտակցում են, որ գործ ունեն դավադիր, հակապետական խմբակի հետ, որը շարունակաբար միակողմանի զիջումներ է իրականացնում ՀՀ-ի հաշվին։ Աթոռ՝ հայրենի հողի դիմաց։ Սա է Տավուշում տեղի ունեցողը։
Այս գյուղերի բնակիչներից շատերը ցուցակագրվել են եւ ցանկություն հայտնել բանակի հետ համատեղ իրականացնելու երկրի պաշպանությունը։ Մինչ օրս այս մարդկանց ցանկությանը չեն արձագանքել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանության ներսում ճաքեր են առաջացել։ Որոշ ՔՊ-ականներ կուսակցական հավաքների ժամանակ Փաշինյանին իրենց անհամաձայնությունն են հայտնել Տավուշից միակողմանի զիջումներին՝ հայտարարելով, որ այդպիսով ՀՀ-ն կդարձնեն առավել խոցելի, եւ որ իրենց դեմ դուրս կգա ամբողջ հանրությունը։
Շարունակելու եմ մնալ տավուշեցու կողքին՝ իմ հնարավորությունների սահմաններում թույլ չտալով մեր հայրենիքից որևէ բնակավայրի հանձնում թշնամուն»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան