«Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան»․ Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան։
«Իհարկե, Ուկրաինան»,- լրագրողների հարցին, թե ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իսլամական պետություն ահաբեկչական» կազմակերպությունը
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Զինված մի քանի տղամարդ կրակ էին բացել դահլիճում ներկա մարդկանց վրա, ապա հրկիզել շենքը։ ՌԴ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 139 մարդ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ահաբեկիչները գործողությունից հետո շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար ուկրաինական կողմից պատրաստվել էր «պատուհան»՝ անցնելու սահմանը։
Աղբյուրը՝ ABC MEDIA