ԼՐԱՀՈՍ
25 Nov 2024

«Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի»․ Հայկ Նահապետյան

 «Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի»․ Հայկ Նահապետյան

Թրամփը իշխանության գալուց հետո զիջումների է գնալու Ուկրաինայի հաշվին, ավարտի պատերզմը ՌԴ-ի հետ, քանի որ արդեն ակնհայտ է, որ այդ երկրին զինական առումով հնարավոր չէ հաղթել , և կենտրոնանալու է Չնաստանի դեմ տնտեսական հակամարտության վրա։

«Փաստինֆոյի» տաղավարում հարցազրույցի ընթացքում պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը նշեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալու նաև մեր տարածաշրջանից։

Ըստ Նահապետյանի՝ «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը նույնպես դուրս է գալու։

Հարցին, թե արդյոք այս իրավիճակում Ադրբեջանը և Թուրքիան չեն շտապելու՝ իրագործելու իրենց պլանները։

«Կա էսկալացիայի վտանգ։ Ադրբեջանը և Թուրքիան չեն որոշելու պատերազմ սանձազերծել, եթե այստեղ պատերազմ լինի՝ ուզած, թե չուզած ներդրավվելու են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այսինքն, Ալիևը ու Էրդողանը չեն որոշելու, իրենք վերադաս ունեն՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան, հիմա հարցն այն է, որ նրանք շատ են ուզում, որ այս տարածաշրջանը պայթի։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է ու սպասում հարմար պահի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք պետք է պատրաստ լինենք հայրենիքը պաշտպանելու։

Աղբյուր` Փաստինֆո