ԼՐԱՀՈՍ
26 Mar 2024

Պեսկովը Պուտինի ընտրությունների արդյունքներն անվանել է համաշխարհային բացառիկ ֆենոմեն

Պեսկովը Պուտինի ընտրությունների արդյունքներն անվանել է համաշխարհային բացառիկ ֆենոմեն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն աննախադեպ է անվանել Վլադիմիր Պուտինի գրանցած արդյունքները վերջին նախագահական ընտրություններում։

«Ի վերջո, 24 տարի իշխանությունից հետո ձայների 87% ստանալը համաշխարհային բացառիկ ֆենոմեն է, այնքան բարձր մասնակցության դեպքում: Եվ մաքրության առումով այս ընտրությունները նույնպես բացարձակապես աննախադեպ են, դիտորդները չունեն լուրջ բողոքներ»,- ասել է Պեսկովը։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են մարտի 15-ից 17-ը։ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը, Նիկոլայ Խարիտոնովը՝ 4,31%, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20%։

Մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս՝ սա ռեկորդային բարձր ցուցանիշ է Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ։

Աղբյուրը՝ ABC MEDIA