ԼՐԱՀՈՍ
25 Mar 2024

««Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը մեկնարկում է»․ Մետաքսե Հակոբյան

 ««Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը մեկնարկում է»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացնում է․

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչպես և խոստացել էի այս պահից սկիզբ է դրվում «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:


Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:
Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից:
Հանդիպում ենք մարտի 30-ին։


Հանդիպման վայրը՝ ք. Կապան, Ա․ Մանուկյան 1-ին նրբանցք 8 (Իմպերիալ սրահ)


Հանդիպման ժամը՝ 15:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք ուղարկել ձեր հայտը մեր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/ardarutyunevveradarc »