«Յուրաքանչյուր քաղաքացի անելիք ունի, ՀՀԿ-ն պատրաստ է դուրս գալ փողոց»․ Արտակ Զաքարյան
Երկիրն, իրոք, օրհասկական վիճակում է, և դրա մասին բազմիցս ասվել է, և դրա մասին բազմիցս խոսել է երրորդ նախագահը։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, կոչվում է դավաճանական կապիտուլացիոն շարունակություն, ՀՀ–ն պետականության պաշարների հերթական սպառում, անվտանգային միջավայրի ջախջախում, որովհետև բոլորս շատ լավ արդեն հասկանում ենք, է թե ինչից է բաղկացած մեր անվտանգությունը․ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Նա խոսել է նաև Տավուշի մարզի գյուղերի հանձնման մասին։
«Դա շանտաժ է սեփական ժողովրդի հանդեպ, եթե դա ասեր սովորական փորձագետ, նորմալ կվերաբերվեինք, բայց սրա մասին խnսում է ՀՀ կառավարության ղեկավարը, որն ի պաշտոնե նաև յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորն է, ՀՀ սահմանների երաշխավորն է, և պատերազմական իրավիճակում «ոչ բարով» գերագույն հրամանատարն է։ Եվ նրա կողմից նման շանտաժը սեփական ժողովրդի հանդեպ, նշանակում է, որ նա նույն բանն է ասում, իմ վրա հույս չդնեք, ես ձեր բոլորի անվտանգության կյանքի ապագայի վրա թքած ունեմ, ես հողը պետք ա տաք, չէ` ուրեմն գնացեք, պատերազմ է լինելու, ինքը նույնիսկ չի ասում՝ մենք ստիպված պիտի լինենք պատրաստվել պատերազմի»,-ասել է Զաքարյանը։
Քաղաքական գործիչը նշել է՝ Փաշինյանը չի ասում, որ եթե այդ ճանապարհները վերցնեն մեր ձեռքից, մենք ընդհանրապես կիսովչափ է դառնում ռազմական հաղորդակցության հնարավորությունները։
«Հետո բարձրացնելու են Տիգրանաշենի հարցը, որը ընդհանրապես ռազմական բոլոր տիպի կախվածությունները դարձնեն փաստ որի հիման վրա ՀՀ կլինի շնչահեղձ վիճակում, երբ կավարտվի` կախված է մեր ժողովրդի տոկունությունից»,-ասել է Զաքարյանը։
Նա ընդգծել է, որ այսօր յուրաքանչյուրի քաղաքացի ունի անելիք, Հայաստանի ապագան կախված է բոլորից և դրա համար պետք է դուրս գալ փողոց այն դեպքում, երբ քաղաքական բոլոր ուժերը կլինեն դրսում։ «Հանրապետական կուսակցությունը պատարստ է դուրս գալ փողոց»,-ասել է նա։
Աղբյուրը՝ ABC MEDIA