ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Խոսքի ազատությունը, որն ուղղված է իր իշխանության դեմ, ցանկացած գնով կարելի է լռեցնել, իսկ թշնամու զենքի ազատությանը, որն ուղղված է մեր պետականության դեմ, պետք է հնազանդվել»․ Գերասիմ Վարդանյան

«Խոսքի ազատությունը, որն ուղղված է իր իշխանության դեմ, ցանկացած գնով կարելի է լռեցնել, իսկ թշնամու զենքի ազատությանը, որն ուղղված է մեր պետականության դեմ, պետք է հնազանդվել»․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին բերման ենթարկեցին ու կալանավորեցին ինչ-որ արտահայտության համար, որից իբր թե հասցեատերը խիստ վիրավորվել է: Իսկ երբ այդ նույն հասցեատիրոջը մոտավորապես նույնանման և ենթադրելի է մարդու ինքնասիրությունը վիրավորող ավելի վատ որակումներով են դիմում Ադրբեջանի ղեկավարը կամ նրանց զինված ուժերի ներկայացուցիչները, ինչու՞ այդ հասցեատերը չի վիրավորվում կամ գոնե ցույց չի տալիս, որ վիրավորվել է, կամ նրան ծառայող ուժայիններն ու դատարանները շատ ավելի մեղմ ու ներողամիտ են լինում մեր պետական սահմանը զինված հատող ու թշնամական գործողություններ անող ադրբեջանցու նկատմամբ, քան ինչ-որ անինքնասերի գոյություն չենեցող ինքնասիրությունը վիրավորողների նկատմամբ:

Հ.Գ. Խոսքի ազատությունը, որն ուղղված է իր իշխանության դեմ, ցանկացած գնով կարելի է լռեցնել, իսկ թշնամու զենքի ազատությանը, որն ուղղված է մեր պետականության դեմ, պետք է հնազանդվել»։