ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Բոլշևիկների գծած սահմանը միայն Նիկոլն է ճանաչել, թուրք֊բոլշևիկյան սահմանն է պաշտպանում»․ Արթուր Խաչատրյան

«Բոլշևիկների գծած սահմանը միայն Նիկոլն է ճանաչել, թուրք֊բոլշևիկյան սահմանն է պաշտպանում»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ Դիմելով հրազդանցիներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․

«Ո՞վ ա տենց բան տեսել։ Փոխանակ երկրի ղեկավարն ասի՝ միախմբվենք, երկիրը պաշտպանենք, ասում ա՝ տանք, որ հանկարծ կռիվ չլինի։ Չի լինում տենց բան։ Դա հաղթող երկրին բնորոշ վարքագիծ չի։ Ղեկավարը պիտի ասի՝ միախմբվենք, պաշտպանենք, ոչ թե՝ տանք, որ կռիվ չլինի, վայ թուրք, թույլ եմ։  Թույլ ես, գնա թույլերի համար տեղ կա այդտեղ։ Միջազգային հարաբերությունները, ոչնչով չեն տարրբերվում թաղի հարաբերություններից։ Թո՞ւյլ ես՝ թույլի տեղը լրիվ ուրիշ տեղ ա»,- ասաց Արթուր Խարատրյանը։

Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։

Աղբյուրը՝ Yerkir.am