ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Այս ազգադավ իշխանությունն անում է ամեն ինչ, որ հայը հայի նկատմամբ անհանդուրժող լինի, որ ներսից թուլանա Հայաստանը»․ Էլինար Վարդանյան

«Այս ազգադավ իշխանությունն անում է ամեն ինչ, որ հայը հայի նկատմամբ անհանդուրժող լինի, որ ներսից թուլանա Հայաստանը»․ Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ Քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց․

«Այս ազգադավ իշխանությունը, ոչ միայն արտաքին մարտահրավերներ է մեզ համար ստեղծում, նա ներսում էլ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի հասարակությունը և հետո ասի՝ դե գիտեք, մի շաբաթից հարձակվել էին, մենք էլ երկրում ռեսուրս չունենք՝ մեր երկիրը պաշտպանելու, եկեք աղյուս-աղյուս քանդենք 30 տարվա մեր ստեղծած պետությունն ու պետականությունը։ Մեր խնդիրն է դրա դեմն առնել, մենք կարող ենք մտածել՝ իսկ ի՞նչ կարող ենք անել։ Կարող ենք, որովհետև մեր միասնականության շնորհիվ մենք, իսկապես, կարող ենք ամեն ինչ անել»։ 
Մանրամասն՝ տեսանյութում։

Փոխանցում է Yerkir.am-ը