ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Ըստ առաջին հարցաքննության արդյունքների՝ Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը»․ Գեղամյան

«Ըստ առաջին հարցաքննության արդյունքների՝ Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը»․ Գեղամյան

«Մոսկվայում երեկ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն իրականացնողները, ըստ առաջին հարցաքննության արդյունքների, Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը։

Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին։ Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։

հ.գ. Նույն կերպ Սիրիան ավերակների վերածած ահաբեկիչները այնտեղ էին հասել Թուրքիայից, իսկ 2020 թ. արդեն Սիրիայից Թուրքիայի տարածքով վարձկանները տեղափոխվեցին Արցախ»։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան