Միջուկային թղթածրար․ Իրանն ու Թրամփը մնում են դեն առ դեմ
Վիեննայում «Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության» (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի անունից Իրանի դեմ բանաձեւի նախագիծ է տարածել՝ հուսալով, որ այն քննարկման եւ ուսումնասիրության առարկա կդառնա: Ի տարբերություն նախորդ բանաձեւի, որը, ըստ հաղորդման, Վաշինգտոնը չի ցանկացել առաջադրել, այս անգամ Ամերիկան, հետեւելով իր եվրոպացի գործընկերներին, հայտարարել է առաջարկված նախագծին իր աջակցւթյան մասին, որում մտահոգություն է հայտնվում «ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի անբավարար համագործակցութայն վերաբերյալ եւ կոչ է անում Իրանին «ավելի լուրջ քայլեր ձեռնարկել» կարգավորելու տարաձայնությունները: Հարկ է նշել՝ կառավարիչների խորհրդի ներկայիս նիստը վերջինն է, որին ներկա կլինի Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը, քանի որ մոտ երկու ամսից Դոնալդ Թրամփը, որն իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում դուրս է եկել միջուկային համաձայնագրից (ՀԳՀԾ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից), կվերադառնա Սպիտակ տուն: Հիշեցնենք՝ Բայդենի վարչակազմը վերջին չորս տարիների ընթացքում բազմիցս դիմել է պատժիչ միջոցների, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, փակ բանակցություններ վարել նրա հետ, սակայն իրավիճակը մնում է փակուղում:
Եվ հիմա չի անցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրասիի ծրագիրը, որը նախօրեին այցելել էր Թեհրան։ Որերորդ անգամ ոչ միայն Գրոսսին, այլեւ իրանական դիվանագիտությունը խափանում են ՀԳՀԾ-ով Եվրոպային եւ ԱՄՆ-ին «պբաժանելու» ջանքերը՝ բանակցությունների մեջ մտնելով մեկ ԱՄՆ-ի, մեկ եվրոպական երկրների հետ։ Հիշեցնենք՝ «եվրոեռյակը» Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կազմում Իրանի հետ բանակցությունները սկսել է 2003ին: Այնուհետեւ բանակցողների կազմը ընդլայնվեց մինչեւ «վեցնյակ»՝ ներառելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Չինաստանին։ Բայց եվրոպական դիվանագիտությունն Իրանի հետ հազվադեպ էր իր «խաղը» վարում եւ գրեթե միշտ հայտնվում էր ԱՄՆ քաղաքականության մայթեզրին։ Եվ գրեթե միշտ ՄԱԳԱՏԷ-ն հայտնվել է ինչ-որ տեղ մեջտեղում՝ անընդհատ «արդիականացնելով» իրանական միջուկային դոսյեն։ Այդպես էր նաեւ այս անգամ
Երկու եռամսյակային զեկույցներից մեկի համաձայն, որոնց ծանոթացել է Reuters գործակալությունը, բանակցություններն այն մասին, որ «Իրանը չի ավելացնի ուրանի իր պաշարները, որը հարստացված է մինչեւ 60 տոկոս», հաջող են անցել: Գրոսսին հայտարարել է՝ ինքը հանդես է եկել միջնորդի դերում, ասկայն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան պատասխանել են, որ «դա պայմանավորված է «Իրանին դատապարտող բանաձեւի առաջմղումից» իրենց հրաժարումով»: Այլ կերպ ասած՝ նրանք դրական գնահատական չեն տվել Գրոսսիի՝ Իրան կատարած այցին, չնայած այն բանին, որ նա այնտեղ ստուգել է որոշ միջուկային օբյեկտներ։ Բայց, բանը միայն դրանում չէ: Փորձագետների կարծիքով՝ եվրոպական երկրները իրանական միջուկային ծրագիրը կապում են Մոսկվայի հետ Թեհրանի ռազմական համագործակցության հետ: Պատահական չէ, որ հենց այն ժամանակ, երբ սկսվեց ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստը, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեցին իրանական բեռնափոխադրող ընկերության դեմ, իսկ մեկ ամիս առաջ պատժամիջոցներ կիրառվեցին իրանական ավիաընկերության դեմ: Մինչ այդ պատժամիջոցների սահմանումն Իրանը նախազգուշացրել էր՝ «համապատասխան կերպով» կարձագանքի իր շահերի դեմ ուղղված ցանկացած «անտեղի գործողություններին»: Այսպիսով, հերթական անգամ բաց է թողնվել տարածաշրջանում դեէսկալացիային նպաստելու հնարավորությունը
Ի՞նչ է հաջորդելու: Բայդենի՝ պատմության մեջ մտնող վարչակազմի համար հսկայական ձեռքբերում կլիներ դուրս գալ իրանական միջուկային դոսյեի փակուղուց՝ նոր համաձայնության հասնելով ուկրաինական ճգնաժամի եւ Գազայում Իսրայելի պատերազմի խորապատկերին։ Ահա թե ինչու Թեհրանի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհսեն Ջալիլունդը հայտարարել է՝ «ԱՄՆ-ն եւ Իրանը լուծում են ոչ միայն միջուկային հավասարումը, այլեւ դրա մեջ մտցնում են բազմաթիվ նոր անհայտներ»: Ընդ որում՝ այդ քայլերը ձեռնարկվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների միջեւ տարանջատում տեղի ունեցավ Իրանին դիմակայելու հարցում նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի որոշակի վարկաբեկման միջոցով։ Դա ենթադրում էր, որ, ըստ The New York Times -ի, «Իրանն ու ԱՄՆ-ն մոտ էին համաձայնագրի կնքմանը, որը կարող էր ոչ ֆորմալ բնույթ ունենալ»։ Չստացվեց։ Որոշ աղբյուրներ հայտնել են՝ Իրանն այժմ կարող է նախաձեռնել ՄԱԳԱՏԷ-ի ավելի մեծ թվով տեսուչների արտաքսումը, ինչն «ատոմիստների» էսկալացիան նոր մակարդակի կհասցնի: Ավելին, փշրված են 2015ի միջուկային համաձայնագրի բոլոր դրույթները, որոնք հիմք են համարվել հետագա ցանկացած պայմանավորվածությունների համար։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի