ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Երեխաներին մորթեցին մարդկանց աչքի առաջ ու մի լիտր բենզինի համար հավաքեցին մի տեղ, որ պայթյունով միանգամից մի քանի հարյուր մարդ կոտորեն»․ Արտյոմ Տոնոյան

«Երեխաներին մորթեցին մարդկանց աչքի առաջ ու մի լիտր բենզինի համար հավաքեցին մի տեղ, որ պայթյունով միանգամից մի քանի հարյուր մարդ կոտորեն»․ Արտյոմ Տոնոյան

«Ստեփանակերտի բենզալցակայանում սեպտեմբերին տեղի ունեցածն էլ էր ահաբեկչություն։

Բայց ո՞վ պիտի դա որակեր ահաբեկչություն, եթե անգամ սգո օր չհայտարարվեց Հայաստանում։ Իսկ տեղի ունեցածը պատճառ էր դարձել մի քանի հարյուր հայության կորստի, ովքեր 9 ամիս սովի էին մատնվել, իսկ հետո էլ նոր ցեղասպանությամբ ահաբեկվել ու բռնի տեղահանության հարկադրվել։

Երեխաներին մորթեցին մարդկանց աչքի առաջ ու մի լիտր բենզինի համար հավաքեցին մի տեղ, որ պայթյունով միանգամից մի քանի հարյուր մարդ կոտորեն։

Չկա որևէ մի արարք, որն արած լինի «Իսլամական պետություն» կոչվածն ու արած չլինի Ադրբեջանը։

Քանի դեռ Հայաստանում սեպտեմբերյան ցեղասպանության ժամանակ մատը մատին չտվածները մեր հասարակությանը չեն ասում, որ դիմացը կանգնածը նույն «Իսլամական պետությունն» է ու մեր գործողություններն էլ պիտի լինեն ըստ այդ իրականությունը գիտակցելու, ոչ մեր դեմ ահաբեկչություններն են դադարելու, ոչ էլ նոր ցեղասպանության վտանգն է չեղարկվելու»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան