ԼՐԱՀՈՍ
23 Mar 2024

«Ոստիկանները ժողովրդին ծառայելու փոխարեն, իշխանությանն են ծառայում»․ Արման Սաղաթելյան

«Ոստիկանները ժողովրդին ծառայելու փոխարեն, իշխանությանն են ծառայում»․ Արման Սաղաթելյան

Գործող իշխանության  երկակի ստանդարտները, երեսպաշտությունը նորություն չէ մեզ համար, իսկ ժողովրդավարության, մամուլի ազատության մասին խոսելն անգամ ամոթ է․ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ, այսօր ձերբակալված Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը։

«Իրավապահ համակարգն է անգամ ներքաշված Փաշինյանի գործերում։ Այսօր ոստիկանության սպան եկել էր ձերբակալելու տղաներին, ու այդ ընթացքում, անկեղծ ասած, ինձ շատ վատ զգացի ու ամաչեցի․ ժողովրդին ծառայելու համար երդում տված սպան, իշխանությանն է ծառայում։ Միայն ոստիկանությունը չէ, որ իշխանությանն է ծառայում․ նրանց գործերում են ներքաշել նաև հատուկ ծառայություններին, իրավապահ համակարգը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը։ Այս ներքաշումներում փորձ է արվել նաև ներքաշել դատական համակարգը․ որոշ դեպքերում հաջողվել է, որոշներում՝ ոչ»,- նշել է Սաղաթելյանը։

Նշենք, որ այս պահին շարունակվում է Վազգեն Սաղաթելյանի դատական նիստը Շենգավիթի դատարանում։ Կալանավորման միջնորդությունը մակագրվել է Նելլի Բաղդասարյանին։

Աղբյուրը՝ ABC MEDIA