«Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է». Իշխան Սաղաթելյան
Տավուշում միակողմանի զիջումների ֆոնին ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը Հայաստանում հաստատված բռնատիրական համակարգի ամենավառ ցուցիչն է:
Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք, ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանին։
Մեկ անգամ ևս հիշեցնեմ ուժային կառույցների ղեկավարներին. դուք ձեր գործողությամբ մեղսակից եք դառնում Նիկոլի կողմից իրականացվող հանցագործություններին։
Դուք վերածվել եք այլախոհներին հետապնդելու, իշխանությունը պահելու հարմար գործիքի:
Հասկացե՛ք, այս ռեժիմի ապօրինի հրամանները կատարելով` աջակցում եք Ալիևին, մասնակից դառնում հայակործան ծրագրերին:
Եթե Նիկոլը ձեզ հավատացրել է, որ ինքը հավերժ է, իմացե'ք, որ հերթական անգամ խաբել է:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր