ԼՐԱՀՈՍ
20 Mar 2024

«Սեփական բնակչությանը ահաբեկելը չպետք է Երևանին ձեռնտու տարբերակին հասնելու միջոցը լինի». Զախարովա

«Սեփական բնակչությանը ահաբեկելը չպետք է Երևանին ձեռնտու տարբերակին հասնելու միջոցը լինի». Զախարովա

Ստոլտենբերգի «վոյաժը» Հարավային Կովկասի երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է

ՆԱՏՕ-ի ջանքերն ուղղված են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վարկաբեկմանը, ինչպես նաև շփումների ամբողջական դադարեցմանը։

Ադրբեջանը բացասական է վերաբերվում ԵՄ դիտորդական առաքելությանը, և նման մանդատ տալը Երևանի միակողմանի որոշումն է:

Սեփական բնակչությանը ահաբեկելը հազիվ թե Երևանին ձեռնտու տարբերակին հասնելու լավագույն միջոցը լինել:

Պատերազմի սպառնալիքի մասին Հայաստանի վարչապետի ասածը որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ։ Ուզում եմ, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն բացառապես նրանք, ովքեր Երևանում որոշում են կայացնում։ Եվ դա մենք փոխանցել ենք, այդ թվում ՝ երկկողմ խողովակներով:

Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցման մասին տեղեկատվությունը լրացուցիչ հստակեցում է պահանջում, զբաղվում ենք այդ հարցով:

Հիշում ենք, թե ինչ կարգախոսների ներքո էին գալիս Հայաստանի ներկա իշխանությունները՝ լիակատար անկեղծություն, խոսքի ազատություն։ Ես չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան ռուսական հեռուստալիքների անջատման կամ գրաքննության ճանապարհով:

Աղբյուրը՝ ABC MEDIA