Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքներ
«Երեկ քննարկումներ եմ ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։
Փաստերով ներկայացրել եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:
Ներկայացրել եմ Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն:
Քննարկել ենք նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:
Քննարկել ենք նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը»։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան