«Եթե ժողովրդի ճնշումը լինի` Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից»․ Դանիելյանը` Տավուշի գյուղերի հանձնման մասին
«Այդ տարածքները զիջելու դեպքում աղետների առաջ ենք կանգնելու բոլորս»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հատկանշելով այն բոլոր հնարավոր վտանգները, որոնց կբախվի Հայաստանն ու հայ ժողովուրդը։
«Դա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, նաև կոմունիկացիաներն են՝ գազն է, որ մտնում է ՀՀ, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները բերում և կանգնեցնում են ճանապարհի վրա»,-ասաց նա։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այս գործընթացի հետևանքով դատարկվելու են նաև Տվուշի մյուս գյուղերը։ Ըստ նրա, եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից, և դա պետք է լինի։
Աղբյուրը՝ Yerkir.am