ԼՐԱՀՈՍ
16 Mar 2024

«ՀԱՊԿ-ից դուրս գալու` ՀՀ որոշումը կապ չունի ազգային շահերի հետ». Զախարովա

«ՀԱՊԿ-ից դուրս գալու` ՀՀ որոշումը կապ չունի ազգային շահերի հետ». Զախարովա

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը կապ չունի երկրի բուն ազգային շահերի հետ․ այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ միությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։

«Սա պետք է արվի՝ հիմնվելով իրականության, երկրի իրական կարիքների վրա, և ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ «սիրախաղը» կարող է վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում խոսքն անվտանգային խնդիրների մասին է։

Զախարովան հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։

«Ինձ թվում է՝ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին», – նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։

Աղբյուրը՝ ABC MEDIA