«ԵՄ-ն օգտագործում է ՀՀ իշխանությունների ռուսատյաց պահվածքը». Զատուլին
ԵՄ հրավերը կապված չէ Հայաստանի՝ Եվրամիության համար արժեք ունենալու հետ, այլ իրավիճակից և Փաշինյանի կառավարության պահվածքից օգտվելով՝ նրանք փորձում են ամրապնդել Հայաստանի՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք անցնելու վերակողմնորոշումը։ Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ Զատուլինի՝ ՀՀ կառավարությունն այս ճանապարհով է գնում, և սա խաղ է Եվրախորհրդարանի կողմից․ «Նրանք կպահանջեն վերանայել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ միության շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ կնքված համաձայնագրերը։
Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են փլուզել Ռուսաստանը որպես պետություն, նրանք որոշում են կայացնում հրավիրել Հայաստանին կամ դրդել երկրին այդ քայլին։
Ակնհայտ է, որ նրանք Ռուսաստանին դիտարկում են որպես թշնամի»,- նշել է պատգամավորը։
Զատուլինը հավելել է, որ այս իրավիճակում ԵՄ-ն օգտագործում է Հայաստանի իշխանությունների ռուսատյաց պահվածքը․ «Բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը հերթական անգամ խոսեց Հայաստանի՝ եվրոպական նկրտումների մասին։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի և Եվրոպական խորհրդարանի կողմից տրիվիալ խաղի մասին է։ Նրանք իրենց առաջ են մղում հետխորհրդային տարածքում Հայաստանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու ֆոնին։ Այս ամենը ռուսատյացության հողի վրա է խմորված, փորձում են տվյալ դեպքում օգուտ քաղել Հայաստանի իշխանությունների վարքագծից, որոնք դավաճանում են ռուս-հայկական հարաբերություններին»։
Աղբյուրը՝ ABC MEDIA