ԼՐԱՀՈՍ
14 Mar 2024

«Միակ ելքը փողոցի ճնշման ներքո Փաշինյանի «իմփիչմենտի» գործընթացի իրականացումն է»․ Մամիջանյան

«Միակ ելքը փողոցի ճնշման ներքո Փաշինյանի «իմփիչմենտի» գործընթացի իրականացումն է»․ Մամիջանյան

«Միակ ելքը փողոցի ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանի «իմփիչմենտի» գործընթացի իրականացումն է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 «Իմ համար ակնհայտ է․ փողոցային շարժման, փողոցային շարժման ներքո «իմփիչմենտի» գործընթացի իրականացումն է, ես այլ տրամաբանություն չեմ հասկանում, իսկ մենք պարտավոր ենք ապահովել լայն հասարակության կոնսոլիդացիան, եթե ուզում ենք հայրենիք ունենալ, միակ տարբերակը Փաշինյանին հեռացնելն է», - նշեց Մամիջանյանը։

Մամիջանյանը հայտնեց նաև, որ «վերջը մոտ է, պարզապես պետք է հասկանալ՝ Փաշինյանի՞ վերջն է մոտ, թե Հայաստանի»։

Աղբյուրը՝ Yerkir.am