«Պուտինից վախենալ պետք չէ, նրան պետք է հարգել և լսել». Պեսկովը՝ Լիտվայի նախագահին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լիտվայի նախագահին խորհուրդ է տվել հարգել ու լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Պուտինից վախենալ պետք չէ, Պուտինին պետք է հարգել և լսել»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը բալթյան հանրապետության ղեկավար Գիտանաս Նաուսեդայի խոսքերին։
«Մենք խոսում ենք Լիտվայում տեղի ունեցած միջադեպի մասին: Պետք չէ վախենալ Պուտինից: Պուտինին պետք է հարգել և լսել: Բայց մենք չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, թե ինչ է կատարվում Լիտվայում: Դա պետք է անի Լիտվիայի ոստիկանությունը կամ ՆԳՆ-ն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Լիտվայի նախագահը Վիլնյուսում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գաղափարակից, Հակակոռուպցիոն հիմնադրամի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովի վրա մուրճով հարձակումից հետո ասել էր, որ «Լիտվայում Պուտինից ոչ ոք չի վախենում»։
Աղբյուրը՝ Aysor.am