ԼՐԱՀՈՍ
14 Mar 2024
«Գործը, պարզապես, ափալ-թափալ սարքվել է»․ Արմեն Աշոտյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը:
«Նախաքննության փուլում, գործի հարուցման պահից մինչ ձերբակալություն և դրանից հետո գործը, պարզապես, ափալ-թափալ սարքվել է։ Նախաքննությունում 2 տուժող են բերել, 2-ն էլ կիսատ-պռատ փաստորեն։ Չի կարող լինել տուժող, ու այդ տուժողը ներկայացված չլինի»,-իր խոսքում ասաց Արմեն Աշոտյանը։
Փոխանցում է Yerkir.am-ը