ԼՐԱՀՈՍ
12 Mar 2024

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ նախագիծն ընդունվեց

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին 32 «կողմ», 2 «դեմ» ձայներով ընդունեց  տրանսպորտի նոր ուղեվարձ սահմանելու մասին նախագիծը։

30 օր երթևեկելու համար սահմանվել է 9 000 դրամ։ Եռամսյակային փաթեթը 24 000 դրամ է, տարեկանը՝ 90 000 դրամ:

Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:

Կներդրվեն նաև 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) և 365 օր (88000-90000 դրամ) անսահմանափակ ճանապարհորդության հնարավորությամբ տոմսեր։

Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։

Տոմս էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:

Աղբյուրը՝ MediaHub