«Ունե՞նք երաշխիք, որ Թուրքիան դիտորդներ չի ուղարկելու Հայաստան»․ Արթուր Խաչատրյան
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ «ՀՀ և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության՝ ՀԵՄԱ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է։
Նիստին ներկա է գտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նախ արձանագրեց փաստը, որ մի տարի Հայաստանում գործել են մարդիկ, ովքեր իրենց արարքի համար պատասխանատվություն չեն գրել, քանի որ համաձայնագիրը նոր ներկայացվել է ԱԺ վավերացման համար։
Խաչատրյանը հարց ուղղեց Պարույր Հովհաննիսյնաին այն մասին, որ փոխարտգործնախարարի խոսքով՝ ԵՄ ոչ անդամ երկրներն էլ կարող են դիտորդներ ուղարկել։ «Հնարավո՞ր է, որ Թուրքիան էլ ուղարկի։ Մանավանդ, որ այստեղ ի տարբերություն խաղաղապահների, որոնք պետք է տեղակայվեին Արցախում, օրինակ՝ երկրների կազմը պետք է Հայաստանը, Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը հաստատեին։ Այսինքն, մենք ունե՞ք որոշակի երաշխիք, թեկուզ բանավոր, ԵՄ-ի կողմից, որ Թուրքիան, Հայաստան դիտորդներ չի ուղարկելու»։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանում կա մտահոգություն, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են միասին ռազմական գործողություն սկսեն Ադրբեջանի դեմ, դրա համար ԵՄ դիտորդները, որպեսզի ցրեն այդ մտահոգությունը։ «Արդյո՞ք դարձյալ եվրադիտորդների քաղաքացիական առաքելության ներկայությունը Հայաստանում պայմանավորված է Ադրբեջանի մտահոգությունը փարատելու ցանկությամբ և եթե այդպես է, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի պահանջել օրինակ՝ 1/10 հարաբերությամբ դիտորդների տեղակայում Ադրբեջանի Հանարապետությունում»։
Փոխանցում է Yerkir.am-ը