ԼՐԱՀՈՍ
12 Mar 2024
«Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ, չեմ կարող ասել». Փաշինյան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական նամակ է ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
«Իսկապես, ստացվել է գերատեսչական գրություն, և գերատեսչությունների միջոցով կապեր են իրականացվում։ Հիմա ավելին չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
«Բնականաբար, բոլոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,- հավելել է նա։
Աղբյուրը՝ 168.am