ԼՐԱՀՈՍ
12 Mar 2024

«Չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից»․ Փաշինյան

«Չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից»․ Փաշինյան

Չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բանակցային գործընթացներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով, տարածքների որոշակի փոխանակումներ անել: 

«Բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը: Եվ այդ պատճառով առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք հետևյալ տրամաբանությամբ՝ պետք է կոմունիկացիները կառուցենք այնպես, որ բոլոր կոմունիկացիաներն անցնեն ՀՀ տարածքով»,- ասաց նա:

Նա ասաց, որ առաջիկայում այցելություն կունենա Տավուշի մարզ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու համար: 

«Այս պահին մենք որոշումներ չունենք»,- շեշտեց Փաշինյանը:

Փոխանցում է MediaHub-ը