ԼՐԱՀՈՍ
12 Mar 2024

«Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան»․ Էրիկ Ալեքսանյան

 «Թալանել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան»․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեցեկացնում է․

«Ընկերս դարձավ վստահորդս

Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք»պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»։