ԼՐԱՀՈՍ
11 Mar 2024

«Այն 8 գյուղերը, որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, բացառապես ՀՀ տարածք է»․ Արսեն Բաբայան

«Այն 8 գյուղերը, որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, բացառապես ՀՀ տարածք է»․ Արսեն Բաբայան

Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով նախկիններն են շատ վաղուց հանձնել: Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, այդ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հանդիսանում է բացառապես ՀՀ տարածք»։