ԼՐԱՀՈՍ
08 Mar 2024

«Պատկերացրե՛ք, թե ինչ կարևորություն կունենա ԱՄՆ համար իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»․ Վարուժան Գեղամյան

«Պատկերացրե՛ք, թե ինչ կարևորություն կունենա ԱՄՆ համար իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա»․ Վարուժան Գեղամյան

«ԱՄՆ նախագահ Բայդենը երեկ հանդես եկավ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով։ 

«Ուկրաինային անվերապահ աջակցություն» խոստացող ամերիկյան կառավարության առաջնահերթությունը, բնականաբար, իրականում այդքան էլ առաջնային առաջնահերթություն չէ։ Իր ելույթի մեծագույն մասը Բայդենը նվիրել էր «ժողովրդավարության» թեմային (շուրջ 10 րոպե), իսկ երկրորդ տեղում մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում զարգացող պատերազմն է Իսրայելի և Պաղեստինի միջև (ավելի քան 5 րոպե)։ Դրանից հետո Բայդենը անդրադարձել է նաև ներգաղթյալների խնդրին (շուրջ 5 րոպե), ապա աշխատատեղերի, տնտեսության և վերարտադրության իրավունքների թեմաներին։

Բոլոր վերոնշյալ թեմաներից ավելի քիչ նա անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին (3 րոպե, 47 վայրկյան)։ Կից ինֆոգրաֆիկայում պատկերը երևում է լիարժեք։

Իսկ հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կարևորություն կունենա ԱՄՆ համար իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։ 

Կարծում եմ՝ պատասխանը պարզ է»։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան