«Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ գյուղեր Տավուշից և Տիգրանաշենը»․ Գառնիկ Դանիելյան
«Հայկական կողմը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները և փուլ առ փուլ տալ հայկական տարածքները»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Առաջին փուլով պատրաստվում են տալ 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը»,-ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ այս ամենի հետևանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։
Պատգամավորը նաև ընդգծել է, թե ռազմավարական տեսանկյունից ինչ վտանգների է բախվելու Հայաստանը, եթե Տավուշից տարածքներ զիջեն Ադրբեջանին։
«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի իրականացրել, որովհետև տարիներ շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարվել , այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը ևս հայտնվելու է մեր թիկունքում, Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը կազմաքանդվելու է ամբողջապես։
Հաջորդը Հայաստան մտնող գազամուղն է, որը նույնպես անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը այս սրիկաների դավաճանական քայլի արդյունքում կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ․․․ Լոռիի մարզը դառնում է սահմանամերձ մարզ. նույն ծրագիրն է, որն իրականցվում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետևանքով Հայաստանը վերածվելու է յուրահատուկ անկլավի»,-նշել է Գառնիկ Դանիելյանը։
Փոխանցում է ABC MEDIA -ն