ԼՐԱՀՈՍ
23 Feb 2025

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն

 

Դատարանը սահմանափակեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:  Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։ Մելիքյանի խոսքով՝  Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների,  հարկադիր կատարողների եւ նրանց ընտանիքի անդամների մասին:

 

«Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝  Էդգար  ջան, գնացինք: Ցավում ենք այս որոշման համար: Սա  հերթական անգամ ցույց տվեց, որ  կարող են սահմանափակել խոսքի ազատությունը և դատական իշխանությունը դրա համար բավարար երաշխավորող մարմին չէ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի:

 

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար:

 

Աղբյուրը՝ Yerkir.am