ԼՐԱՀՈՍ
21 Feb 2025

«Ընդդիմադիր գործչին նման մեղադրանք առաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք և հաշվեհարդար»․ Էլբակյան

«Ընդդիմադիր գործչին նման մեղադրանք առաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք և հաշվեհարդար»․ Էլբակյան

«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել իբր «դատավորի մասին արատավորող կամ դատավորի իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» համար։

Դպրոցական աշակերտի համար է նույնիսկ պարզ, որ եթե պետության դե-ֆակտո ղեկավարը պնդում է, որ «չկա դատավոր, որ կարա իրա ասածը չանի» (sic!)՝ դրանով իսկ արատավորելով ԲՈԼՈՐ դատավորներին, ընդդիմադիր գործչին նման մեղադրանք առաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք և հաշվեհարդար։

Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը կկայանա վաղը քրեական դատարանի «Ավան» նստավայրում (Գյուլիքեխվյան 20)։ Ժամը կհայտնի ազգային իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը»։

քաղաքագետ Էդգար Էլբակյան