Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը

Փաշինյանը հայտարարեց, որ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է հանրաքվե կազմակերպել։
«Նոր սահմանադրության ընդունումը էական է, քան որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության Սահամանադրությունը պետք է փոխվի։
Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներքին քննարկումների մեկնարկը դրական քայլ է ու «կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար»:
Աղբյուրը` Yerevan.Today