ԼՐԱՀՈՍ
19 Feb 2025

«Ուրախ կլինեի հանդիպել Թրամփի հետ, բայց հանդիպումը պետք է նախապատրաստել»․ Պուտին

 «Ուրախ կլինեի հանդիպել Թրամփի հետ, բայց հանդիպումը պետք է նախապատրաստել»․ Պուտին

«Ուրախ կլինեի հանդիպել Թրամփի հետ, բայց հանդիպումը պետք է նախապատրաստել։ 

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ։

Էր Ռիադում կայացած բանակցություններին ԱՄՆ ներկայացուցիչները բաց էին միասին աշխատելու համար։ ՌԴ–ի և ԱՄՆ-ի երկխոսության համար միջնորդներ պետք չեն։ Բարձր եմ գնահատում բանակցությունների արդյունքը։ Մոսկվան և Վաշինգտոնը նաև առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։

Ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի բերի, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը կվերսկսվի։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների։ Մոսկվան երբեք չի հրաժարվել այդ բանակցություններից, Եվրոպայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը նույնիսկ իրեն արգելել է բանակցել Մոսկվայի հետ»։

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Sputnik-ն է փոխանցում