«Արևմտյան էլիտաների մի մասը կարող է միջազգային հակամարտություն սանձազերծել»․ Նարիշկին
Արևմտյան որոշ էլիտաներ կարող են փորձել միջազգային հակամարտություն սկսել, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Չի կարելի բացառել, որ արևմտյան վերնախավի մի մասը, այսպես կոչված, էլիտաները որոշակի քայլեր կձեռնարկեն այս կամ այն միջազգային հակամարտությունը սանձազերծելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը միշտ բարդ է, երկար, որոշակի ռիսկեր է պարունակում։ «Արևմտյան դաշինքն այլևս ուժի միակ կենտրոնը չէ, կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետական-քաղաքակրթական Ռուսաստան, արաբական պետությունների և այլ ուժերի բավականին հզոր բլոկ»,- նշել է Նարիշկինը։
Նա ընդգծել է, որ «նախկին հեգեմոնն» ի դեմս Միացյալ Նահանգների, աստիճանաբար վատանում է և կորցնում վերահսկողությունը։
Միաժամանակ Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կկարողանա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։ Նարիշկինը հավելեց, որ այս տարի աշխարհում իրավիճակը շատ հանգիստ չի լինի։
Փոխանցում է Yerkir.am-ը