ԼՐԱՀՈՍ
18 Jan 2025

«Ազատություն հայ պատանդներին»․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

«Ազատություն հայ պատանդներին»․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ադրբեջանում 16 հայ պատանդի դատավարությանն ընդառաջ դիմել է միջազգային կազմակերպություններին։

 Ադրբեջանում սկսվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է ֆուտբոլիստը «Ինստագրամում»։

 

Մխիթարյանը նշել է Եվրամիությանը, Ժնևի UN Watch ոչ պետական կազմակերպությանը, Human rights watch–ին, UNESCO–ին և մի շարք այլ կազմակերպությունների՝ այդպիսով հերթական անգամ գրավելով նրանց ուշադրությունը խնդրի վրա։

 

Հիշեցնենք,  որ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։

 

ABC MEDIA -ն է փոխանցում