ԼՐԱՀՈՍ
15 Jan 2025

«Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար»․ Արամ Համբարյան

«Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար»․ Արամ Համբարյան

«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու


Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, իրենց ձեռքը չի ընկնի ընդամենը վեց օր անց:

Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:

Հիմա՝ Արցախի (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ Ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:

Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում»:

ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն
Արամ Համբարյան


Փոխանցում է «Ազգային ճակատը»