«Սա հենց այն ճանապարհն է, որով «երիտհեղափոխականները» տարան Հայաստանը 2018 թվականին»․ Մելքոնյան
«Հայաստանի պետականաքանդ իշխանությունները երկրի բնակչությանը ներքաշել են տոտալ ստի մթնոլորտի մեջ. հասարակությանը մանիպուլացնելու վարպետությամբ նրանք գերազանցել են նույնիսկ նացիստական Գերմանիայի քարոզչամեքենային։
Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները կեղծ արժեքներ են պարտադրում երկրի բնակիչներին՝ օգտագործելով դրանք իրենց անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթական ձախողումները քողարկելու համար։
Երբ կարդում ես վարչապետի աթոռը զավթած անձնավորության, մի քանի կուսակցություն փոխած, իսկ հիմա էլ ՔՊ-ական դարձած համայնքապետերի (այս երևույթը հատկապես ցայտուն է Շիրակի մարզում), տարբեր նախարար ու մարզպետների, իշխանամետ բլոգերների ու լրագրողների գրառումները, հասկանում ես, որ նրանք նորից կեղծ և աղետաբեր արժեքներով են մեզ կերակրում:
Հայաստանի տնտեսության փլուզումը, պետական պարտքի ավելացումը, անվտանգային համակարգի ավերումը, Արցախի օկուպացումը, կոռուպցիայի օր-օրի աճը, ազգային կրթության վերջնական կործանումը, մոլեգնող պետական ահաբեկչությունը և անօրինությունները․․․
Սա հենց այն ճանապարհն է, որով «երիտհեղափոխականները» տարան Հայաստանը 2018 թվականին, ցույց տալով իսկական նպատակը, որը կանգնած էր այսպես կոչված «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հետևում։
Ակնհայտ է, որ կեղծ արժեքները հանգեցրել են կեղծ նպատակների․․․»
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան