ԼՐԱՀՈՍ
08 Jan 2025

«Ալիևը երեկ արգելեց Փաշինյանին ատահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը»․ Մարտիրոսյան

«Ալիևը երեկ արգելեց Փաշինյանին ատահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը»․ Մարտիրոսյան

«Բացարձակ անէական և թլպատված քաղաքական պատասխանը, որով հանդես է եկել այսօր Փաշինյանը խոսում է մեկ բանի մասին: Կապիտուլյացիան մեր պարագայում ոչ թե մեկանգամյա քաղաքական ակտ է, այլ սողացող և շարունակական: Չոր քաղաքական նստվածքը հետևյալն է

1. Ալիևը երեկ արգելեց Փաշինյանին ատահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը, որը Փաշինյանը պատրաստվում էր օգտագործել իր համար, որպես ընտրական թերթիկ:

2. Ալիևը երեկ բաց հայտարարեց, որ Փաշինյանը իր և միայն իր ռազմական ավարն է և այդ ռազմական ավարի հետ հենց Ադրբեջանը կարող է անել այն ինչ ուզում է, ոչ թե Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ որևէ այլ աշխարհաքաղաքական բևեռ»:

 

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վլադիմիր Մարտիրոսյան