ԼՐԱՀՈՍ
20 Nov 2024

Իրանի մայրաքաղաքը Թեհրանից կտեղափոխվի

 Իրանի մայրաքաղաքը Թեհրանից կտեղափոխվի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին․յս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Նրա խոսքով, նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։

«Մենք ցանկանում ենք շարունակել առաջնային ռեսուրսները բերել հարավից: Երկրից ու ծովից դեպի կենտրոն և դրանք վերածենք արտադրանքի և հետո արտահանենք, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։

Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում աօագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։

Աղբյուրը՝ ABC MEDIA