ԼՐԱՀՈՍ
19 Nov 2024
Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով նորացված միջուկային դոկտրինը՝ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Թարմացված միջուկային դոկտրինի համաձայն՝ միջուկային զենք կիրառելու որոշումը կայացնում է Ռուսաստանի նախագահը։
Դոկտրինի համաձայն՝ ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում։
Աղբյուրը՝ 24news