«Ես կշարունակեմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության և հայ գերիների ազատ արձակման համար»․ Ֆրենկ Փալոն
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցի և դրան հաջորդած իրադարձությոինների մասին։ «Չնայած Ալիևը բռնի բողոքի ցույցեր կազմակերպեց կանխելու իմ, սենատոր Էդ Մարկի և մյուսների մասնակցությունը COP29-ին, ես կշարունակեմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ գերիների ազատ արձակման և տարածաշրջանում հանգստություն հաստատող խաղաղության համաձայնագրի համար»։
Հիշեցնենք, որ Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանն՝ իր նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով։
Փալոնը ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին։ Նոյեմբերի 16-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է մի խումբ ամերիկացի կոնգրեսականների, սակայն Փալոնին թույլ չեն տվել մասնակցել այս հանդիպմանը։ Կոնգրեսականը նախկինում այցելել է Արցախ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։
Նոյեմբերի 17-ին մի խումբ իշխանամետ ադրբեջանական հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են անցկացրել «Պարկ Բուլվար» հյուրանոցի դիմաց, որտեղ իջևանել է կոնգրեսականը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան «հակաադրբեջանական գործունեության համար»։
ABC MEDIA -ն է փոխանցում