ԼՐԱՀՈՍ
18 Nov 2024
Թրամփը հաստատել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի մասին տեղեկությունը
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հաստատել է երկրում արտակարգ դրություն մտցնելու և անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի իրագործման մասին տեղեկությունը:
Դոնալդ Թրամփը «Truth Social» կայքէջում արձագանքելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի հրապարակած համապատասխան տեղեկությանը, հաստատել է այն։
Թոմ Ֆիթոնը մասնավորապես հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել և կօգտագործի ռազմական միջոցներ զանգվածային արտաքսման համար։
Yerkir.am-ն է փոխանցում