ԼՐԱՀՈՍ
18 Nov 2024

«Դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել»․ Լևոն Քոչարյան

«Դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել»․ Լևոն Քոչարյան


Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը.

Փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա:



Կհասնի՞ արդյունքի.

Ոչ, որովհետև հենց ինքն է այնպես արել, որ բոլորի համար պարզ լինի, որ ինքն է այդ բոլոր կառույցներում առանցքային հարցեր որոշողը, հետևաբար թերացումների պատասխանատուն առաջին հերթին ինքն է:



Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին.

Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:



Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու.

Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:



Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.

Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան