ԼՐԱՀՈՍ
11 Nov 2024
«Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը». Օրբան
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը TV2-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:
«Թրամփի հաղթանակով ավարտվեց Հունգարիայի մեկուսացումը, մենք միայնակ չենք, ամբողջ Ամերիկան մեզ հետ է»,- ասել է Օրբանը։ Նրա խոսքով՝ Թրամփի հաղթանակից հետո «յոթ մղոնանոց քայլ կատարվեց դեպի խաղաղություն» Ուկրաինայում։
Օրբանը նաև նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք նախատեսվում է վերադարձնել Հունգարիայի հետ կրկնակի հարկման արգելքը, ինչպես նաև «վեց ամսվա ընթացքում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի էներգակիրների գների իջեցման համար»։
Yerkir.am-ն է փոխանցում