ԼՐԱՀՈՍ
09 Nov 2024

Ալիեւը հոխորտացել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, քանի դեռ ուշ չէ

Ալիեւը հոխորտացել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, քանի դեռ ուշ չէ

Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից։ Դրան պետք է վերջ տրվաի։ Այսօր նման սպառնալիքով է հանդես եկել ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա մասնավորարես հոխորտացել է, որ Հայաստանին ստիպել է հանձնել 4 գյուղերը (նկատի ունի Տավուշում իրականացված սահմանազատման աշխատանքները- խմբ.)՝ հատուկ շեշտելով, որ դա Հայաստանն իր կամքով չի արել։ «Այո, ուժ չի կիրառվել, բայց դրա կարիքը չկար»,- հայտարարել է Ալիեւը՝ նշելով, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն այսօր բավարար են, որպեսզի Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի։

«Բայց կա մի հարց, որի մասին չպետք է մոռանալ՝ հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում համակերպվել այս իրավիճակի հետ, իսլամաֆոբները, արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած ադրբեջանաֆոբները, այսօր Հայաստանին նոր պատերազմի են հրահրում։ Հետեւաբար, քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տալ։ Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Եվ նրանք գիտեն, որ պետք է լսել իմ խոսքերը։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ»,- հոխորտացել է Ալիեւը:

Աղբյուր` Փաստինֆո