ԼՐԱՀՈՍ
08 Mar 2024

«Արևմուտքը վարդերով Հայաստանին չի սպասում»․ Արթուր Խաչատրյան

«Արևմուտքը վարդերով Հայաստանին չի սպասում»․ Արթուր Խաչատրյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Անդրադարձ է կատարվել Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման մտադրությանը, Հայաստանի` Եվրամիության անդամակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների անորոշությանը եւ այլ հարցերի:

Խոսելով՝ ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, Արթուր Խաչատրյանը նշել է. « Նախկինում Հայաստանը լավից-վատից, կարողանում էր կոմպլեմենտար քաղաքականություն վարել, պահել դրական չեզոքություն, հիմա դարձել է երկու բեւեռների բախման կիզակետ»: